News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը մարտի 26-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՎՍՀ ԱԳ նախարարի տեղակալ Նույեն Ֆուոնգ Նայի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Վիետնամի միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ մշակույթի, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների եւ մի շարք այլ ոլորտների վերաբերյալ հարցեր:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ