News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Հայաստանի համար ուղղակի օտարերկրյա ներդրումների 40 տոկոսի եւ տրանսֆերտների 80 տոկոսի աղբյուրն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում:

Նա նկատել է, թե վերջին 5 տարում Ռուսաստանը մնացել է որպես Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրող: Ինչ վերաբերում տրանսֆերտներին, աշխատանքային ներգաղթյալների համար հեշտ է գնալ Ռուսաստան: Եվրոպայում վիզայի անհրաժեշտություն է ծագում, իսկ դեպքերի հիմնական մասում առաջանում են լեզվական եւ մշակութային խոչընդոտներ:

Հիմնական խնդիրը, ըստ Արամյանի, մնում են տրանսպորտային ենթակառուցվածքները, եւ այսեղ Հայաստանը կարող է ամրապնդել համագործակցությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի հետ որպես տարանցիկ երկրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ