News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Մոլդովային լրացուցիչ 10 մլն դոլար կտրամադրեն սահմանների անվտանգությունը բարձրացնելու համար: Այդ մասին Քիշնեւում հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը երկրի արտգործնախարար Նատալիա Գերմանի հետ համատեղ մամուլի կոնֆերանսում:

Նուլանդը նշել է, որ այցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կապված Ուկրաինայի ճգնաժամի եւ Մերձդնեստրի խնդրի հետ:

«Ես եկել եմ նաեւ հայտարարելու ԱՄՆ-ի աջակցության մասին հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք Քիշնեւին լրացուցիչ 10 մլն դոլար կտրամադրենք սահմանների անվտանգությունը բարձրացնելու համար»,- հայտարարել է դիվանագետը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա գնահատմամբ՝ Վաշինգթոնի եւ Քիշնեւի միջեւ հարաբերությունները զարգացման գագաթնակետում են:

«ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի մոլդովական կառավարության ռեֆորմներին, որոնք ուղղված են Եվրոպական միության ինտեգրացմանը: Մենք ցանկանում ենք այդ երկիրը տեսնել անկախ, բարգավաճող ու եվրոպական»,- եզրափակել է Նուլանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ