News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դերասան, ռեժիսոր (նկարահանվել է նաեւ «Կարգին հաղորդման» մեջ) Աշոտ Մելոյանի եղբորորդու՝ զինծառայող Գոռ Մելոյանի հետ կապված դեպքը արդեն զեկուցել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ խնդրով զբաղվում են, մասնագիտական եզրակացություն կտան եւ կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները:

Ավելի վաղ դերասան Աշոտ Մելոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր հետեւյալը. «Ես հենց նոր իմացա, որ հարկավոր է ժամկետային ծառայող Գոռ Մելոյանին տեղափոխել Երեւան: Գոռը ներկա պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, ու արդեն 2 ամիս է ոտքը թարախակալված լինելու պատճառով ջերմում է 37,6: Չի կարողանում քայլել: Հոսպիտալի պետը չի թողնում, որ տեղափոխեն Երեւան: Հիմա նրան մոտ մեկ ամիս է ցավազրկողներով են պահում, դեղերը չեն օգնել, երեւի զիլյոնկա են քսում ինչպես միշտ, բայց զինվորը ունի ոտքի լուրջ խնդիր: Չգիտեմ՝ սպասում են երեւի ուշաթափվի, նոր տեղափոխեն: Դիմում եմ իմ ընկերներին՝ ո՞վ ունի ծանոթ Ստեփանակերտի հոսպիտալում: Գոռ իմ եղբոր որդին է»: Ավելի ուշ դերասանը գրել էր, որ անձամբ զրուցել է ԼՂՀ ՊՆ հետ, տեղյակ պահել առկա խնդրի մասի: «ՊՆ զանգել էր Ստեփանակերտի հոսպիտալ, տեղեկացել է՝ ինչը ինչոց է եւ հետ զանգահարեց ինձ ու ասաց որ Երեւանից կամիսյա է գնալու այնտեղ, որ հետամուտ կլինեն: Մի խոսքով՝ արդեն ընթացք են տվել, նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորին»:

Տպել
Ամենաշատ