News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում կկայանա գրաֆիկական հումորի երկրորդ միջազգային «Արեւային օձ» փառատոնը: Միջոցառումը կանցկացվի  ապրիլի 1-ին, ժ. 13.00-ին` Նկարչի տանը,  «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության աջակցությամբ, հայտնել է ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը:

Ծանուցում. 2013 թ. Հայաստանի ծաղրանկարիչների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երեւանում կազմակերպել եւ անցկացրել էր «Արեւային օձ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը, որը մեծ արձագանք եւ ճանաչում էր ստացել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում (52 մասնակից երկրներ, 300 հեղինակ, 2400 աշխատանք, վեբ կայքի  500000 այցելություն):

ՌԴ-ն արժանվույնս էր ներկայացել փառատոնում, ներկայացվել էին 19 հեղինակների աշխատանքներ: Աշխարհահռչակ երկու նկարիչ` Միխայիլ Զլատկոնսկին (Մոսկվա) եւ Վիկտոր Բոգորադը (Սանկտ Պետերբուրգ),  հրավիրվել էին մրցույթից դուրս ներկայանալ իրենց անձնական ցուցահանդեսներով:

Պետերբուրգցի մեկ այլ նկարիչ` Վյաչեսլավ Շիլովը, ստացել էր փառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե արեւային օձ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ