News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Turkish Airlines ավիաընկերությունը մինչեւ հունիսի 17-ը չեղյալ է հայտարարել «Սիմֆերոպոլ-Ստամբուլ» բոլոր չվերթերը: Այս մասին հաղորդում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:

«Ուղեւորները, որոնք պետք է թռչեն այդ ժամանակահատվածում, պետք է դիմեն տոմսը ձեռք բերելու վայրերը կամ ավիաընկերություն՝ գումարներն ամբողջությամբ վերադարձնելու կամ երթուղին փոփոխելու: Տոմսերը կարելի է փոխարինել դեպի Ուկրաինա այլընտրանքայի չվերթերի տոմսերով՝ Ստամբուլից Կիեւ, Լվով, Դոնեցկ, Դնեպրոպետրովսկ կամ Օդեսա»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեպի Սիմֆերոպոլ չվերթերը Turkish Airlines-ը դադարեցրել էր դեռեւս մարտի 11-ին՝ զինված գրոհայինների կողմից քաղաքի օդանավակայանի դիսպետչերական կայանը գրավելուց հետո: Այս մասին հաղորդում է Ukrinform-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ