News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր «Ազատ տնտեսական գոտի AJA»-ն ստեղծվել է Երեւանում՝ ոսկերչության ոլորտի համար: Նոր նախագծի կյանքի ուղեգիրը տվել է Հայաստանի կառավարությունը, փետրվարի 27-ի իր նիստում, բայց կարմիր ժապավենին հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու:

NEWS.am-ի զրույցը «Ազատ տնտեսական գոտի AJA»-ի գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանի հետ տեղի է ունենում վերանորոգման ֆոնին՝ նախկին խորհրդային «Ավիահամալիր» ձեռնարկության մասնաշենքում:

Իր առաջին այցելուներին ազատ գոտին կընդունի արդեն մի քանի ամսից: Առաջին հերթին, ազատ գոտու կազմակերպիչները հույսը դնում են հայ գործընկերների վրա, բայց ուրախ կլինեն նաեւ արտասահմանցիների ներգրավմամբ: Առավել եւս, որ այցելելու, դիտելու եւ մտորելու ցանկություն ունեցողներ արդեն կան:

Հիմնականում այդ ընկերությունները հայ ոսկերիչների միությունի՞ց են, թե կան նաեւ ոչ հայեր:

Իհարկե, առաջին հերթին, մենք ձգտել ենք աշխատել մեր միության հայ ոսկերիչների հետ: Մենք ցանկանում ենք մեր հայրենակիցներին կապել Հայաստանի հետ: Թող գան, տներ ձեռք բերեն, ապրանքներ գնեն: Բոլորը դրանից միայն կշահեն: Բայց բիզնեսը, ինչպես գիտեք, ինտերնացիոնալ է եւ մեզ համար հետաքրքիր է նայել արտասահմանյան վարպետների մշակույթը, իսկ նրանց՝ մերը՝ ինչ տեխնիկա ենք օգտագործում, ինչպես ենք աշխատում: Ու էլի դա ձեռնտու է բոլորին: Բացի հայերից, մեր նախագծովվ հետաքրքրված են ձեռնարկատերեր Հնդկաստանից, Չինաստանից, Տաիլանդից, Թուրքիայից: Բայց Թուրքիայից մեծամասնությունը հայեր են:

Բայց կան նաեւ թուրքե՞ր:

Երբ ես Ստամբուլում էի, ես պատմեցի մեր AJA-ի գաղափարի մասին, որը հետաքրքրեց նրանց: Ես չեմ կարծում, որ դա վատ է: Չէ որ բիզնեսը կարող է օգնել նաեւ քաղաքական խնդիրների լուծմանը: Երբ մենք սկսեցինք աշխատել պոլսահայ մեր գործընկերների հետ, մենք այնտեղ AJA-ի մասնաճյուղ ստեղծեցինք՝ 40 մարդու մասնակցությամբ: Հիմնադիր ժողովը ես անձամբ եմ պատիվ ունեցել վարելու:

Դրանից հետո Ստամբուլի մեր ընկերները սկսեցին այցելել մեր ցուցահանդեսին: ՆՐանք ցուցադրելու բան ունեն, նրանցից շատերի ձեռնարկությունները բավական խոշոր են եւ շատերն են ուզում աշխատել այստեղ: Իսկ մարտի 22-23-ին Ստամբուլում տեղի ունեցավ խոշոր ոսկերչական ցուցահանդես, որին մասնակցեցին մեր ասոցիացիայի շատ ոսկերիչներ: Նրանցից ոմանք համաձայնել են մեզ մոտ ձեռնարկություններ բացել՝ ընդհանուր առմամբ 100-200 աշխատատեղով:

Իսկ կարո՞ղ են հայ ոսկերիչներն այստեղ դուստր ձեռնարկություններ բացել, որոնք ուղղված կլինեն արտահանման:

«Մնացած» Հայաստանում պայմանները ոսկերիչների համար գրեթե նույնն են, ինչպես որ մեր դեպքում: Չէ որ ոսկերչությունը նույնպես ԱԱՀ-ից ազատված է: Տարբերությունը կայանում է եկամտահարկում՝ այստեղ այն չեն վճարում: Սակայն մեզ մոտ ոսկերչական ձեռնարկությունները հիմնականում փոքր են, եկամուտն այնքան չէ, որպեսզի տարբերությունն առաջնային հարց դառնա:

Այսպես թե այնպես, ազատ գոտիներն ավելին են արտաքին շուկաների համար: Ներքաին շուկան առանց այդ էլ մեծ չէ: Իսկ իրենց երկրներում ժամանածները եւ շուկաներ ունեն, եւ հեղինակություն: Այստեղ նրանք գալիս են էժան արտադրելու եւ հայրենիք արտահանելու համար:

Իսկ Մաքսային միությունում կա՞ն ազատ գոտիներ ոսկերչության բնագավառի համար:

Մասնագիտացված ոսկերիչներ չկան: Սակայն ՄՄ մեր գործընկերներ հետ մենք սովորականի պես աշխատում ենք: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր բիզնեսը, իր շուկաները: Ընդհակառակը, երբ այստեղ գործի ազատ տնտեսական գոտին, նրանք հաճույքով կայցելեն մեզ: Այժմ մենք ցանկանում ենք ցուցահանդեսներով գրավել մարդկանց՝ գործարարների, պարզապես գնորդների: Մեր ամենամյա «Yerevan Show»-ն հոկտեմբերին մենք մեզ մոտ կանցկացնենք առաջին անգամ:

Իսկ ծրագրերում նախատեսվում է մեծածախ վաճառք, մասնավորապես, բորսաներում:

Ցանկանում ենք բորսա ստեղծել, սակայն ադամանդների համար: Ինչպես հայտնի է, ոսկերչական ապրանքները հատով են, նշանակում է բորսայի համար չեն: Բորսայից բացի նախատեսում ենք հրավիրել ամերիկյան GIA ինստիտուտին: Նրանց հետ միասին կարող ենք հիմնել նրանց կենտրոնը, որը կզբաղվի քարերի հավաստագրմամբ:

Ծրագրո՞ւմ եք արդյոք ոսկերիչներին հումք վաճառել:

Առաջին փուլում՝ ոչ, սակայն հետո կարող են հայտնվել «ԱԼՐՈՍԱ»-ն կամ«De Beers»-ը եւ այստեղ կետեր բացել:

Իսկ ինչպիսի՞ արտադրություն կլինի այստեղ՝ ոսկերչական թե մշակող, թե վերամշակող:

Կլինի ե՛ւ ոսկերչական գործ, ե՛ւ մշակման: Իսկ ոսկու վերամշակում, բանկային ոսկե ձուլակտորներ՝ դա բարդ է: Գիտեմ, որ Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը մի քանի անգամ նշել է այդ խնդրի մասին: Եթե ինչ-որ մեկը ձեռնարկի նման բան, մենք շատ ուրախ կլինենք:

Մաքսային միությունում արտահանման ռեժիմի կլինի՞ նույնը, ինչպես որ ՄՄ-ից դուրս երկրների համար:

Կարծում եմ՝ ոչ: Ի վերջո ապրանքը թողարկվում է Հայաստանում, եւ հավաստագիրը հայերեն կլինի: Այլ հարց է, որ ՄՄ անդամ երկրները պետք է փոխըմբռնման գան: Կարծում եմ, գործընկերը սա ճիշտ կհամարեն, չէ որ ազատ տնտեսական գոտի նրանք նույնպես ունեն: Մենք խնդրել են էկոնոմիկայի նախարարությանը եւ անձամբ նախարար Ավանեսյանին, որպեսզի բանակցությունների ընթացքում հաշվի առնեն մեր ոլորտի շահերը:

Համեմատության համար՝ ի՞նչ արժեք կունենա Հայաստանում 100 դոլարի ինքնարժեքի պատրաստի մատանին, որն արտադրվել է ազատ տնտեսական գոտում ու դրանից դուրս:

Նման համեմատությունները դժվար է իրականացնել: Արտադրանքները եւ գործիքները տարբեր են լինում: Ինչ-որ մեկի մոտ հին է, բայց հմուտ է: Իսկ մյուսը կիրառում է վերջին տեխնոլոգիաները. 3D-մեքենա տալիս է պատրաստի մոդելը, մնում է միայն ավարտուն տեսք տալ: Սա է եզակիի եւ սերիական արտադրության տարբերությունը ՝ տարբեր հաճախորդներ, տարբեր շուկաներ:

Տեխնոլոգիաներից կարող է կախված լինել նաեւ գինը: Վերջերս ի հայտ են եկել տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան ստանալ լավագույն արդյունք՝ միմյանց կողքի մի շարք շատ փոքր քարեր դնելով: Իսկ, թանկարժեք քարերի գինը, ինչպես գիտեք, աճում է կախված չափից, երկրաչափական պրոգրեսիայով: Այնպես որ, եթե դուք օգտագործում եք փոքր քարեր լույսի խաղը միեւնույնն է, դուք հաղթում եք ինքնարժեքում:

Հումքն ազատ տնտեսական գոտի բերվո՞ւմ է ժամանակավոր ներկրման ռեժիմում:

Այո: Սակայն առանց ժամանակավոր պարտավորեցման: Որքան ցանկանում ես, կարող ես պահել ոսկին, աշխատել առանց շտապելու: Միակ պայմանն այն է, որ առանց մաքսերի հումքը Հայաստանի մյուս տարածքում չհայտնվի:

ԱՏԳ բիզնես-ծրագրում «EVConsulting» կենտրոնը նշում էր, որ ձեզ մոտ կարող է մինչեւ 2000 աշխատատեղ բացվել: Խոսքը երիտասարդների մասի՞ն է, թե՞ փորձառու մասնագետների:

Մի քանի օր առաջ ինձ մոտ մի երիտասարդ էր եկել, ով Հայ - ռուսական համալսարանում ոսկերչական դիզայնի եւ հմտության դպրոց էր բացել: Մենք պատրաստ ենք համագործակցել նրա հետ ապագայում եւ շրջանավարտներին աշխատանքի ընդունել: Ի վերջո մենք ցանկանում ենք աշխատել երիտասարդների հետ: Ժամանակակից տեխնոլոգիաները պահանջում են նոր գիտելիքներ: Հին վարպետները հոյակապ են: Բայց մենք չենք ցանկանում որեւէ մեկի մոտից մարդկանց խաբեությամբ մեր կողմը գրավել: Թեեւ առողջ մրցակցությունն, այնուամենայնիվ, օգտակար է: Սակայն մենք ցանկանում ենք ստեղծել կադրային բազա անդամների համար:

Այդ նպատակով AJA նախագահ Գագիկ Գեւորգյանն ու Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը համաձայնագիր էին կնքել: Այն ներառում է  կադրերի նախապատրաստում բարձրագույն կրթության համար, ինչպես նաեւ միջին եւ մասնագիտական կրթության համար: Վերջին ժամանակներում այս նպատակով մենք մեզ մոտ ենք հրավիրել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Ներկա էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսումնական մասով պրոռեկտորը: Մենք քննարկում էին, թե ինչպես կարող ենք պատրաստել տեխնիկների եւ մենեջերների: Մենք նրանց հետ մշտական կապի մեջ ենք, ստանում ենք տեղեկություններ շրջանավարտների մասին: Եթե նրանք այսօր մասնագիտությամբ չեն աշխատում, ցանկանում ենք գտնել նրանց ու նախապատրաստել: Իսկ նոր ուսանողներին ցանկանում ենք գործնականում պրակտիկա անցնելու հնարավորություն տրամադրել:

Իսկ աշխարհում ոսկերչական ԱՏԳ-ներ գոյություն ունե՞ն:

Իհարկե: Վերջերս եղել ենք Դուբայում: Մեր նախագահը եղել է Թաիլանդում եւ Չինաստանում: Աշխատում են լավ ու հետաքրքիր կերպով: Սակայն մենք այլ բան ենք նկատել: Նրանք բավական լիբերալ են: Նրանց օրական հարյուրավոր մարդիկ են այցելում: Հնարավոր չէ բոլորին հետեւել: Արտասահմանում նույնպես այդպես չեն վարվում: Գործատուն կիլոգրամ ոսկի է տրամադրում, նույնքան պատրաստի արտադրանք է պահանջում:

Մրցակցո՞ւմ եք այլ ԱՏԳ-ների հետ:

Իհարկե: Մրցակցություն կլինի նաեւ ծառայությունների, ենթակառույցների, կադրերի  վերաբերյալ, ինչը շատ կարեւոր է: Նաեւ աշխատավարձերի վերաբերյալ: Ինչպես նաեւ վարպետների բնութագրերի վերաբերյալ: Երբ մեկնում ես Չինաստան, գիտես, որոնք են հիմնական առավելությունները՝ գործնական, կարգապահ: Գալիս ես Հայաստան, գիտես, որ այստեղ վարպետություն, ճկուն միտք, լավ ձեռքեր կան, սակայն ոչ միշտ կարգապահություն, այնպես, ինչպես որ Չինաստանում:

Միգուցե՞ ձերն աշխատելու է առաջին հերթին Ռուսաստանի հետ:

Իհարկե: Առաջին հերթին դա մեր նախագահ Գագիկ Գեւորգյանի ռուսական «Էսթետ» ընկերությունն է, որը կարեւոր արտադրություն կբացի:

Հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր կապերը, իհարկե, ռուսական շուկայի հանդեպ հետաքրքրությունը մեծ է: Շատ եվրոպացիներ, ինչ էլ որ ասեն, նույնպես ցանկանում են այնտեղ  հայտնվել: Մյուս կողմից, յուրաքանչյուր շուկա իր մշակույթն ունի, իր հնարավորությունները: Եվրոպական շուկաներում մրցակցությունը բարձր է, ինչը ստիպում է ավելի լավ աշխատել ավելի լուրջ տեխնոլոգիաներով:

Զրուցեց Արամ Գարեգինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ