News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ֆեյքերի մասին» անվանումով հայտնի օրինագծով լրատվամիջոց է համարվում նաեւ սոցցանցերում մարդկանց պրոֆիլները, եթե այն բաց է. այս օրինագիծը ռիսկ է ստեղծում բոլոր այն մարդկանց համար, որոնք ակտիվ են սոցիալական ցանցերում։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, այդ օրինագծի շուրջ լսումների ժամանակ նշեց մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Եթե ես որեւէ մեկի գրառումը տարածում եմ, կարող եմ ընկնել այս օրինագծի կարգավորման  տակ ու համարվել լրատվամիջոց»,-ասաց փորձագետը։

Ինչ վերաբերում է «անհայտ օգտատեր» հասկացությանը, ապա այդպիսին են բոլոր պրոֆիլները սոցիալական ցանցերում, քանի որ դրանք գրանցված չեն հայաստանում։

«Քանի որ քրեական հանցագործություն չկա, Facebook-ը չի բացահայտի իր օգտատիրոջը»,-ասաց նա։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ նշեց. «Համացանցը կառավարելն անհնարին եմ համարում, ու խոսքի ազատության հետ խնդիր ենք ունենալու։  Եթե որեւէ տեղեկատվություն ժամեր շարունակ պտտվում է համացանցում, ապա նույնիսկ եթե այն հանվի, արդեն դա անիմաստ է լինելու։ Իսկ դատարանով այն ստիպել հանելը ավելորդ քաշքշուկ է ստեղծելու»։

Նշենք, որ խնդրահարույց օրինագիծը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Թեւան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը: Նախագիծը հարուցել էր օգտատերերի եւ մամուլի փորձագետների բուռն դժգոհությունը, եւ խորհրդարանը այսօր լսումներ է գումարել:

Տպել
Ամենաշատ