News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դիլիջանում մարտի 28-30-ը կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը: Այն անցկացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2013 թվականին փառատոնն անցկացվել է առաջին անգամ՝ միայն հայկական եւ վրացական թիմերի մասնակցությամբ: Այս տարի Հայաստանի եւ Վրաստանի լավագույն գիտակների հետ  մրցում էին նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի ուժեղագույն գիտակները՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մագիստր Մաքսիմ Պոտաշյովի գլխավորությամբ:

Երկօրյա ինտելեկտուալ խաղերի շրջանակում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարում հաղթել է Մաքսիմ Պոտաշյովի գլխավորած թիմը, «Բրեյն-ռինգ»-ում՝ աշխարհի չեմպիոն մոսկովյան «Քսեպ» թիմը, «Էրուդիտ-Սեկստետ»-ում՝ Երեւանի «Պերեզագրուզկա» թիմը, իսկ «Քո խաղը» մրցաշարում՝ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող Ալեքսանդր Լիբեռը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը ՀՀ վարչապետի անունից ողջունել ու շնորհավորել է հաղթող ճանաչված թիմերին եւ նրանց հանձնել նախատեսված մրցանակները:

Ընդհանուր առմամբ միջազգային փառատոնին մասնակցում էր 22 թիմ` 11 հայկական եւ 11 արտասահմանյան: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Վրաստանի ուժեղագույն գիտակները ժամանել էին Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Կազանից, Դոնի Ռոստովից, Մինսկից, Թիֆլիսից, Զուգդիդիից, Երեւանից եւ Ստեփանակերտից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ