News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի խնդրանքով տեղի են ունեցել հանդիպումներ ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ Սանկտ-Պետերբուրգում Հունաստանի գլխավոր հյուպատոս Տեոդորոս Բիզակիսի՝ որպես Եվրոմիությունում  նախագահող երկրի ներկայացուցչի հետ: 

Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից NEWS.am-֊ին հայնեցին, որ հանդիպումների ընթացքում Հրայր Կարապետյանը կողմերին ներկայացրել է Սիրիայի Քեսաբ բնակավայրում հայտնի դեպքերի վերաբերյալ ՀՀ նախագահի ուղերձը եւ շարժառիթները: Կողմերին տեղեկացվել է, որ Թուրքիայի օժանդակությամբ ահաբեկչական խմբերի գործողությունների հետեւանքով Քեսաբում բնակվող շուրջ 670 ընտանիք ստիպված լքել են իրենց պատմական բնակավայրերը, թալանի են ենթարկվել նրանց տները, պղծվել եկեղեցիները: Փաստորեն պատմության մեջ երրորդ անգամ տվյալ տարածքում տեղի են ունենում էթնիկ զտումներ, որի անմիջական պատասխանատուն Թուրքիան է:

Հատկապես մտահոգում է այն փաստը, որ այս իրադարձությունները տեղի են ունենում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Հանդիպման մյուս կողմի ներկայացուցիչները նշել են, որ իրենք եւս մտահոգ են Սիրիայում ծավալվող իրադարձությունների ընթացքից եւ հայկական կողմի տագնապը կիսելով այդ մասին հանգամալից կներկայացնեն իրենց կազմակերպություններին մաս կազմող կառույցներին եւ երկրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ