News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում մարտի 30-ին հարձակվել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» խմբակցության անդամ Նուգզար Ծիկլաուրիի վրա: Նրա խոսքով՝ տան մոտ նրան դիմավորել են դիմակներով մարդիկ, որոնք եկել են 3 մեքենաներով եւ փորձջել են առեւանգել իրեն: Ծիկլանուրիի ներկայացմամբ՝ հարձակվողները էլեկտրաշոկեր են օգտագործել:

«Մոտավորապես գիշերվա ժամը 3-ին ես վերադարձա տուն, սակայն տանն ինձ սպասում էին երեք մեքենաներ, որոնցում կար 7-8 մարդ: Նրանք հարձակվեցին ինձ վրա եւ ծեծը տեւեց մոկ երկու րոպե: Նրանք ցանկանում էին ինձ նստեցնել մեքենան, բայց երբ դա չստացվեց, նրանցից մեկը երկու անգամ իմ հանդեպ էլեկտրաշոկեր կիրառեց»,-հայտարարել է Ծիկլաուրին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Պատգամավորը այս հարձակումը գնահատել է որպես իր դեմ կիրառվող քաղաքական ճնշում: Հարձակման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պատգամավորին բժշկական օգնություն են ցուցաբերել Թբիլիսիի հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ