News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարարությունը բարեխղճորեն չի ապահովել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունը: Այդ մասին ասվում է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. տարեկան զեկույցում։

Զեկույցում արձանագրվել են թե թերությունները, թե ձեռքբերումները:

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

-Նախարարությունը բարեխղճորեն չի ապահովել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունը, ինչի հետեւանքով, օրինակ, Երեւանի Փակ շուկան կորցրեց իր կերպարային ամբողջականությունը:

-Տարիներ շարունակ չեն վերանորոգվել եւ տեխնիկապես չեն վերազինվել մի շարք պետական թատրոններ, ինչպես օրինակ Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի անվան թատրոնները:  Որոշ թատրոններ չունեն նույնիսկ առանձին տարածքներ, օրինակ՝ Մնջախաղի պետական թատրոնը:

-Մի շարք մշակութային շենքեր շարունակում են մնալ անմատչելի  հաշմանդամություն ունեցող անձանց համար:

-Անտեսելով մի շարք հրատապ մշակութային խնդիրներ՝ Նախարարությունը, առանց բավարար հիմնավորումների, առանձին միջոցառումների համար տրամադրել է չափազանց մեծ ֆինանսկական միջոցներ:

-Մշակութային դահլիճները ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը խոչընդոտում է արվեստագետների կենդանի համերգային կատարումներին:

-Նախարարության կողմից սոցիալապես անապահով մարդկանց համար չեն նախատեսվել զեղչեր եւ այլ արտոնություններ, ինչի արդյունքում այդ մարդիկ զրկվել են մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունից (օրինակ՝ համերգներ, թանգարաններ, թատրոններ եւ այլ մշակութային միջոցառումներ):

Արձանագրված դրական զարգացումները

-2013 թվականի ընթացքում իրականացվել են մի շարք եկեղեցիների եւ այլ պատմամշակութային կենտրոնների վերանորոգման ու վերականգնողական աշխատանքներ:  

-Իրականացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես Գյումրի քաղաքում, Լոռու, Արմավիրի, Արարատի մարզերում՝  ուղղված ՀՀ մարզերում մշակույթի զարգացմանը:

-Մշակվել է «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի  մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կկարգավորվեն ոլորտի մի շարք խնդիրներ:

-Կառավարության որոշմամբ սահմանվել են հուշարձաններում կատարվող փոփոխությունների չափորոշիչները:

Տպել
Ամենաշատ