News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման եւ ճնշման հնարավոր ուժեղացման հետ կապված Ռուսաստանը իր ռազմական արտադրանքի համար սպառման նոր շուկաներ է որոնում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:

Նրա խոսքով՝ Մոսկվայի նոր գործընկերներ կարող են դառնալ Արեւելյան Աֆրիկայի երկրները, մասնավորապես Ուգանդան ու Տանզանիան:

Ֆոմինը նշել է, որ նոր գործընկերներին հետաքրքրում է «ՄԻ-17»-ի ողջ տեսականին եւ «Մի 17Բ-5»-ի լեռնային տարբերակը: Բացի այդ, նրանք հետաքրքրված են ռուսական կործանիչներով, զրահատեխնիկայով:

Սպառազինություն մատակարարելիս Ռուսաստանը պատրաստ է պատասխան գնումներ իրականացնել, ապրանքային արտահանումներով գործարքներ իրականացնել, ինչպես նաեւ պետական կամ առեւտրային վարկեր տրամադրել:

«Մենք ոչ մի սպառնալիքների չենք արձագանքում, այլ համարում ենք, որ մեր գործընկերների մոտ խելամտությունն ու բարի կամքը կգերիշխի այսրոպեական զգացմունքային պոռթկումներին»,-ասել է Ֆոմինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ