News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզում Թուրքիայի դեսպանատան մոտ այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որը կազմակերպել է Ֆրանսիայի հայ համայնքը: Հավաքվածները բողոքում են սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որտեղ մի քանի օր առաջ զինված ահաբեկիչները Թուրքիայի կողմից հարձակում են գործել խաղաղ բնակիչների վրա:

Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են պաստառներ, որոնց վրա գրված է «Պահպանենք Քեսաբը», «Քեսաբը մերն է», «Թուրքիան պետք է պատասխանի կատարածի համար», «Մենք Քեսաբը չենք թողնի թուրք շներին», «Մենք աղոթում են Քեսաբի համար»:

Նշենք, որ Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքվել է մոտ 2000 հայ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման են անցել Լաթակիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ