News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանացի պատմաբանները պնդում են, որ քրիստոնեական ամենագլխավոր սրբություններից մեկը՝ սուրբ Գրաալը, գտնվում է Իսպանիայի հյուսիսի Լեոն քաղաքում:

Պատմաբաններ Մարգարիտա Տորեսը և Խոսե Օրտեգա Դել Պիոն երեք տարի ուսումնասիրել են  Սուրբ Իսիդոր բազիլիկում պահվող սրբությունները: Արդյունքում նրանք հրապարակել են «Գրաալի արքաները» գիրքը:

Իսպանացի պատմաբանների վարկածով՝  XI դարում գավաթը տարել են Հյուսիսային Աֆրիկա, ինչից հետո Կահիրեի խալիֆը  այն նվիրել է Իբերիական թերակղզու էմիր Դենիին՝ ի նշան շնորհակալության երկիրը սովից փրկելու համար: Էմիրն իր հերթին  1054թ. գավաթը նվիրել է Կաստիլիայի   կոմսին եւ Լեոն Ֆերդինանդ I թագավորին՝ ի նշան խաղաղության եւ հարգանքի: Այնուհետեւ գավաթն ստացել է  Ֆերդինանդ I թագավորի դուստրը՝ Ուռական, որն էլ գավաթը զարդարել է իր թանկարժեք զարդերով:

Սուրբ Գրաալը այն գավաթն է, որից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինի է խմել Հիսուսը եւ որի մեջ խաչելությունից հետո հավաքվել է նրա արյունը: Առասպելն ասում է, որ Գրաալի գավաթից ըմպողը դարերի ապաշխարանք կամ հավիտենական կյանք կստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ