News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քեսաբի դեպքերի համատեքստում ցանցում հայտնված տեսանյութերը միգուցե Սիրիայում են նկարահանվել, սակայն ակնհայտաբար Քեսաբում չեն արվել:  Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են նախկինում Քեսաբի բնակիչներ եղած Սերժ եւ Արամ Կալուկյանները:

Ս. Կալուկյանի խոսքով՝ երեխաների դիակներով լուսանկարները եւս Քեսաբում չեն արվել, քանի որ երեխաներն առաջնահերթ էին դուրս բերվել քաղաքից:  Քեսաբցիների ճնշող մեծամասնությունը մտադիր է անհապաղ վերադառնալ Քեսաբ, հենց որ  սիրիական զորքերը գրավեն քաղաքը:

Կալուկյանները նաեւ նշեցին, որ վերջին տվյալներով՝ սիրիական բանակին հաջողվել է որոշակի հաջողություններ գրանցել եւ զգալի հարված հասցնել գրոհայիններին: Նրանք նշում են, որ մարդիկ պատրաստ են տուն վերադառնալ, սկսել զրոյից եւ քաղաքի ինքնապաշտպանություն կազմակերպել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ