News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «World Magazine»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է տվյալ պարբերականի խմբագիր Մինդի Բելզը:

Ապստամբները թուրքական տանկերի օգնությամբ եւ զենիթային կրակի ներքո հաղթանակում են Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ձեռնարկված հարձակումներում, որոնք մեկ շաբաթ առաջ են սկսվել: Այդ մասին հաղորդում են այդ շրջանի սիրիացիները:

Զինված ջիհաթիստները, հիմնականում օտարերկրացիներ, պայքարում են Բաշար Ասադի կառավարության դեմ, ներթափանցել են Լաթակիա, ինպես պատմել է փրկված ականատեսը: Հարձակումը սկսվել է մարտի 21-ին, երբ գրոհայինները հարձակվել են Քեսաբի վրա: Մարտերում զոհվել է նվազագույնը 80 մարդ, 3000 քրիստոնյա ստիպված է եղել փախչել ու ապաստանել Լաթակիայում:

Ականատեսների խոսքով՝ հարձակման ժամանակ թուրքական տանկերը սահմանին կանգնած էին ընդդիմադիր զինվորներին աջակցելու համար: «Ջիհաթիստները Թուրքիայում են»,- ասել է Դամասկոսում բնակվող սիրիացի հումանիտար աշխատակիցը: Սիրիացի բժշկի խոսքով՝ գրոհայինների թվում եղել են չեչեններ, թունիսցիներ, թուրքեր եւ արաբներ:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Միացյալ Նահանգներն այնտեղ ավիաբազա ունեն, որը ռազմական գործողություններից 210 կմ հեռավորության վրա է: Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի միջամտության:

Թուրքիան Սաուդյան Արաբիայի, Քաթարի, ԱՄՆ-ի եւ մյուսների հետ միասին դեմ է Ասադի կառավարությանը, աջակցում է զանազան խմբավորումների: Հարձակումները հայերի վրա նշանավորեցին էթնիկ քրիստոնյաների դեմ վաղուց նպատակաուղղված առաջին հարձակումը, որոնցից շատերը Սիրիայում ապաստանել են Հայոց ցեղասպանությունից հետո 100 տարի առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ