News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ընդերքն օգտագործել են օրենքի խախտումներով: Այս մասին նշված է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. տարեկան զեկույցի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը վերաբերող հատվածում:

Զեկույցում արձանագրվել են թե թերությունները, թե ձեռքբերումները:

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Գրանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք  խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է նախարարության ոչ պատշաճ վերահսկողության եւ ոչ բավարար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին:

• Օրենքների թերի լինելու պատճառով վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումն ու փոխադրումը որեւէ կերպ չի կարգավորվում: Արդյունքում՝ լուրջ վտանգ է առաջանում հանրության առողջության եւ շրջակա միջավայրի համար:

Թեեւ ընդունվել են ռիսկայնության գնահատման կանոնները, սակայն դրանց թերի լինելու հետեւանքով էներգետիկ կայանների ստուգումների ընթացքում առաջացել են մի շարք բարդություններ:

Չնայած հանրությանը հուզող մի շարք հարցերի, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործումը, ՀԷԿ-երի կառուցումը եւ շահագործման վտանգները, Նախարարությունը կազմակերպել է ընդամենը մեկ հանրային քննարկում:

Արձանագրված դրական զարգացումները

• 2013 թվականին ՀՀ էներգետիկայի  բնագավառում տեխնիկական կանոնակարգերով եւ իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 677 անհամապատասխանություններ ու թերություններ, որոնց վերացման համար տրվել են կարգադրագրեր, իսկ խախտում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության  միջոցներ:

• 2013 թվականի ընթացքում ՀՀ ընդերքօգտագործման ոլորտում իրականացվել են ռիսկի վրա հիմնված  բազմաթիվ ստուգումներ, որի արդյունքներով 53 տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջների խախտումներ, եւ խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ