News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը քննադատել է Ժերար Դեպարդիեին՝ Ֆրանսիայից հեռանալու եւ Բելգիայի ու Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար:

Հոնկոնգում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր դերասանուհու On My Way նոր ֆիլմին, Դենյովը քննադատել է Ֆրանսիայում Դեպարդիեի հարկերից խուսափելու ցանկությունը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

«Չեմ կարծում, թե  դա օրինակելի արարք է, սակայն նաեւ չեմ կարծում, որ  երկար կտեւի: Վստահ չեմ, որ կարելի է երկար ժամանակ լինել ցանկացած երկրի քաղաքացի», - ասել է Դենյովը:

Հիշեցնենք, որ Ժերար Դեպարդիեն Ռուսաստանի եւ Բելգիայի քաղաքացի էր դարձել 2013թ.: Վերջերս նա պատվիրել էր «Հպարտ եմ, որ ռուս եմ» ժամացույցների շարք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ