News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանն այս պահին հրապարակում է «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի երկու դրույթները վիճարկող ԱԺ պատգամավորների բողոքի վերաբերյալ որոշումը, որը բաղկացած է 64 էջից։ Որոշումը կարդում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նիստից առաջ ներկաներին հորդորեց նստել, քանի որ որոշումը շատ երկար է, իսկ ինքը այն կարդում է կանգնած (ֆոտոռեպորտաժ

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ դահլիճը լեփ-լեցուն է: Այստեղ են «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ավելի քան տասը մասնակիցներ, խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներ: «Դեմ եմ»-ի անդամներից մեկը դատարան է եկել «Դեմ եմ պարտադիրին» գրությամբ շապիկով:

Երբ դահլիճ մտան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը եւ Վահե Էնֆիաջյանը, դահլիճից մեկը գոռաց. «Ոտքի, դատարանն է գալիս»: Մյուս խմբակցություններից դատարանում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, որը հայցվոր կողմի ներկայացուցիչն է: Միջանցքում մեծ թվով ոստիկաններ կան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սահմանադրական դատարանի դիմաց հավաքվում են «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որոնք հեռախոսներով ու IPad-ներով հետեւում են նիստի ընթացքին։ Ոստիկանները դատարանի առջեւ պատ են կազմել, որպեսզի հավաքվածները չմոտենան շենքին։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական բնույթ է կրում: 36 պատգամավորները ՍԴ են ներկայացրել  օրենքի երկու դրույթների սահմանադրականությունը վիճարկող հայց։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ