News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Աերոնավիգացիայի անվտանգության հարցերով եվրոպական կազմակերպությունը արգելել է թռիչքները դեպի Ղրիմ, մասնավորապես՝ դեպի Սեւաստոպոլ ու Սիմֆերոպոլ: Այս մասին հաղորդում է ЛІГА-ն՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական կայքը:

Բացի այդ, Եվրավերահսկողությունը խորհուրդ է տալիս երթուղին ընտրելիս այն համաձայնեցնել ուկրաինական, ռումինական, բուլղարական ու թուրքական դիսպետչերական կենտրոնների հետ՝ խուսափելու օդային հաղորդակցության խախտումներից:

Եվրավերահսկման մեջ ներառված են 25 պետություններ՝ Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Պորտուգալիան, Հունաստանը, Թուրքիան, Մալթան, Կիպրոսը, Հունգարիան, Շվեյցարիան, Ավստրիան, Նորվեգիան, Դանիան, Սլովենիան, Շվեդիան, Չեխիան, Իտալիան, Ռումինիան, Սլովակիան, Իսպանիան ու Խորվաթյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ