News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններում խայտառակ միջադեպն է հայտնի դարձել։ Թաղապետի թեկնածու առաջադրված հայազգի Ժակլին Քուրթի անունը բացակայել է քվեաթերթիկների վրա։

Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի Ֆաթիհի շրջանի Ջերրահփաշայ թաղամասում թաղապետի թեկնածու առաջադրված Ժակլին Քուրթի անունը բացակայել է Դավութփաշա լիցեյում տեղակայված ընտրական տեղամասում քվեարկության ներկայացված քվեաթերթիկների վրա։

Այդ տեղամասում ընտրողները հետաքրքվել են, թե ինչու չկա Ժակլին Քուրթի անունները եւ ստացել պատասխան, թե նման թեկնածու չկա։

Ժակլին Քուրթը հայտնել է, թե հիշյալ տեղամասի պատասխանատուների նկատմամբ հայց է ներկայացնելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ