News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի որոշումը, լինելով իրավական, ունի քաղաքական լայն ենթատեքստ: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ՍԴ-ում՝  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելուց հետո, հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մենք ՍԴ-ի կայացրած այս որոշման մասին 4 ամիս է ՝ասում ենք, ու այսօր Գաաիկ Հարությունյանը բառացիորեն կրկնեց մեր խոսքերը, արձանագրեց բոլոր խախտումները: Ի՞նչ է ստացվում, որ մենք 4 ամիս առաջ ասում էինք, ԱԺ-ն ու կառավարությունը հերքում էին, հիմա ի՞նչ, 4 ամսի հետո մենք ճի՞շտ դուրս եկանք»,- ասաց պատգամավորը:

Խմբակցության քարտուղարը նշեց, որ որոշումը քաղաքական 4 ուժերի եւ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ճնշումների արդյունքն էր, ինչպես նաեւ ապրիլի 28-30 շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ երեկվա իրենց կայացրած որոշման արդյունքը:  «Այս բոլորը հիմք հանդիսացան, որ Գագիկ Հարությունյանը նման վճիռ կայացնի: Եթե չլիներ մեր 4-ի դիմումը, երիտասարդների ակտիվությունը, ՍԴ-ն այսպիսի որոշում չէր կայացնի»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներկայացրել դատարան: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել օրենքի պարտադիր բաղադրիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ