News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ Ուկրաինայի տնտեսական համագործակցությունը կշարունակվի՝ անկախ նրանից՝  Ուկրաինան դուրս կգա ԱՊՀ-ից, թե՞ ոչ:  Այս մասին  Մոսկվայի, Աստանայի եւ Կիեւի հետ հեռուստակամուրջի ձեւաչափով «ԱՊՀ-ի ապագան. Ուկրաինայի հե՞տ, թե՞ առանց Ուկրաինայի» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ  Ալեքսանդր Մարկարովը:

Ըստ նրա՝ ԱՊՀ կազմից դուրս գալու դեպքում  Ուկրաինային տնտեսական անկում է սպասվում: Միաժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե արժե արդյոք Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել ԱՊՀ կազմից դուրս գալու դեպքում, քաղաքագետն ընդգծել է, որ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից դրանք արժե կիրառել:

Հիշեցնենք, մարտի 19-ին Ուկրաինան վայր է դրել ԱՊՀ-ում այս տարի նախագահողի իր լիազորությունները` համապատասխան նոտա հղելով ԱՊՀ գործադիր կոմիտեին:

Ընթացակարգի համաձայն՝ ԱՊՀ-ում մինչեւ 2014թ. վերջը նախագահողի  գործառույթը  ստանձնել են Բելառուսն ու Ղազախստանը: ԱՊՀ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Իվան Բունեչկոն հայտնել է, որ ԱՊՀ-ից դուրս գալու օրինագիծն արդեն մտել է Գերագույն ռադա, բայց առայժմ դա միայն մտադրություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ