News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ, Ադրբեջանի՝ փախստականների ու հարկադիր վերաբնակեցվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը կոչ է արել դադարել հառաչել ու փոխարենը երիտասարդներին Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմի նախապատրաստել: Ղարաբաղի առաջին պատերազմից դասեր չքաղած պաշտոնյան նմնան կարծիք է արտահայտել պատանի հանդիսատեսի թատրոնում:

Նա որոշել է «փայլել» պատմության իր գիտելիքներով ու հայերին մեղադրել է ոչ ավել, ոչ պակաս, «ԽՍՀՄ-ին դավաճանելու մեջ»: «Երբեմն հայտարարում են, որ նման բան չի կարելի ասել մի ամբողջ ժողովրդի հասցեին, սակայն հայերի հասցեին կարելի է»,-վստահ է Հասանովը: Իր մտահանգումներում խճճվելով՝ նա մեղադրել թյուրքալեզու պետություններին. «Այդ պետությունների ղեկավարները այցելում են Հայաստան: 12 տարի առաջ նրանցից մեկը նույնիսկ ծաղկեպսակ է դրել, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին»: Անկեղծության մոլուցքով տարված՝ նա խոսել է ադրբեջանական բանակում դասալքության մասին: «Մեր բանակի ու զինվորների նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի: Մի երկրի համար, որի հողերն օկուպացված են, դասալքությունը խայտառակություն է: Դրանում մեղավոր են, նախ եւ առաջ, ծնողները: Մենք վրիժառու ազգ չենք: Սակայն մեր երիտասարդները պետք է պատրաստ լինեն վրեժ լուծել»,-նշել է նա, ով օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, իհարկե, չի մարտնչելու:

Հասանովը պարբերաբար զվարճացնում է հասարակությանը նմանատիպ մարազմատիկ հայտարարություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ