News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ես չեմ սիրում, երբ ագրեսիան ու սուտը սերմանում են հասարակության մեջ, նման հասարակությունում ոչինչ չի աճում: Այս մասին «Պոզներ» հաղորդման ընթացքում հայտարարել է «Նիկա» ազգային կինոմրցանակի հիմնադիր, կինոռեժիսոր Յուլի Գուսմանը:

Վլադիմիր Պոզները նկատել է, որ երբ խոսում են ԽՍՀՄ ժողովուրդների եղբայրության մասին, դա իրեն զայրացնում է. «Որովհետեւ կամ կարծում են՝ ես ապուշ եմ, կամ՝ ոչինչ չգիտեմ: Որովհետեւ ես գիտեմ, որ դա այդպես չէր: Իսկ ի՞նչ էր կատարվում քո հրաշալի Բաքվում: Հայերին կոտորում էին, այն էլ ինչպես...»:

«Մի վայրկյան, դա մի պատմություն է, որի մասին  չեմ կարող խոսել, քանի որ այն ժամանակ, երբ տեղի էին ունենում դարասկզբի իրադարձությունները, ես չկայի… Այսօր ես չեմ կարող ասել, թե ով է ում կոտորել եւ ինչպես: կա Խոջալուն, որտեղ ադրբեջանցիների են սպանել: Այդ պատմությունն այսօրվա խոսակցության համար չէ: Կարող եմ ասել, որ երբ ես Բաքվում էի ապրում, իսկ ես այնտեղ ապրել եմ կյանքիս մեծ մասը, այնտեղ ոչ միայն ոչ ոքի չէին սպանում, այնտեղ այդ մասին նույնիսկ անհնար էր մտածելը: Եվ հայերը հասարակության հարգված անդամներ էին, որոնք Բաքվում մեծաթիվ էին: Ես կարող եմ պարզապես օրինակ բերել իմ  դպրոցական կյանքից: Մենք ունեինք ավարտական երկու ոսկե մեդալ՝ 63 աշակերտի համար: Ես, Քերիմովը եւ Վիտալիկ Սոսկինն էին մեդալի թեկնածու: Իսկ մեդալ ստացան երկու հոգի՝ Իգոր Սարկիսովը եւ Սաշա Սահակյանը, երկու հայ տղա: Թե ինչպես դա կատարվեց,  ինչ պայթեց, եւ ով է մեղավոր, ողբերգական, ծանր եւ զզվելի պատմություն է: Եւ երկու կողմից էլ այնքան բան է կուտակվել, որ ես այստեղ պարզապես ոչ միայն դատավոր չեմ կարող ելույթ ունենալ, այլեւ՝ վկա: Պարզապես գիտեմ, որ իմ մանկության, պատանեկության եւ երիտասարդության քաղաքում ժողովուրդների բարեկամության խնդիր ընդհանրապես չկար: Դրան կարելի է հավատալ, կամ՝ ոչ, ծիծաղել, սակայն դա այդպես էր»,- հայտարարել է Գուսմանը:

Գուսմանը ցավով  խոստովանել է, որ մեր հասարակությունում «ամենուր դրվատում են նախանձը, անհանդուրժողականությունը եւ հիմարությունը»:

Խոսելով հեռուստատեսության մասին՝ Գուսմանը նկատել է, որ «եթե ավելի շատ պոզներիզմ լիներ, ավելի հեշտ կլիներ»:

Ըստ Գուսմանի՝ կյանքը երկրում կփոխվի, «եթե երեք ամիս եթերում ճիշտն ասվի»: «Ոչ  կատաղի չարություն է պետք եւ ոչ էլ չար կատաղություն, - հայտարարել է նա: - Պետք է հանգիստ, բարի եւ հավասարակշիռ վերաբերմունք մարդկանց, երկրների, կենդանիների, պատերազմի եւ խաղաղության նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ