News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՊՀ կազմից Ուկրաինայի դուրս գալը երկրի տնտեսության համար ծանր հետեւանքների կհանգեցնի: Այս ասին այսօր «ԱՊՀ ապագան. Ուկրաինայի հետ, թե՞ առանց դրա» թեմայով Մոսկվայի, Աստանայի ու Կիեւի հետ կլոր սեղան-հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է «Փորձագիտական խորհուրդ» վերլուծական կենտրոնի տնօրեն, «Ռեֆորմիստական ակումբի» նախագահ Իսկանդեր Հիսամովը: Ըստ նրա՝ բացասական տնտեսական հետեւանքները, մասնավորապես, կանդրադառնան երկրի հարավ-արեւելյան ռեգիոնների վրա, որոնք կապված են Ռուսաստանի հետ:

Անդրադառնալով երկրում տիրող ներկայիս իրավիճակին՝ Հիսամովն ընդգծել է. «Տեղի է ունեցել ուժերի բազմամյա հավասարակշռության լուրջ խախտում, այսինքն՝ Ղրիմը Ռեգիոնների կուսակցությանը 1,5  մլն ձայն էր տալիս: Այժմ այդ հավասարակշռությունն արմատապես խախտվել է, բացի այդ, Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հակառուսական տրամադրությունները կտրուկ սրվել են»: Այսպիսով, արեւելքն ու ռուսամետ ուղղությունը ներկայացնող քաղաքական ուժերի շանսերը գրեթե զրոյական են: «Ստացվում է, որ Ռուսաստանը ռիսկի դիմելովկ արող է ստանալ շատ մեծ Լատվիա՝ քաղաքական առումով շատ թույլ արտահայտված մեծաքանակ բնակչությամբ»,-կարծում է Հիսամովը:

Երկրում տնտեսական իրավիճակի հետագա զարգացման հետ կապված իրավիճակի վերաբերյալ փորձագետը նկատել է. «Հասկանալի է, որ կարող է սնանկություն լինել, տնտեսական բունտեր: Սակայն այսօրվա դրությամբ մենք ստանում ենք մի երկիր, որի հետ ԱՊՀ-ն, հազիվ թե կարողանա համագործակցել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ