News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի Ադրբեջան այցի ընթացքում անխուսափելիորեն կքննարկվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին «Վեստիկ Կավկազա»-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ Հանրային պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարկովը:

Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ Վաշինգթոնը կարող է Բաքվից պահանջել որեւէ վատ բան անել Ռուսաստանին: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման հնարավորությունները նվազագույնն են: Մարկովի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը կշոշափի Ղարաբաղի հարցը, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել, որ դա Ղարաբաղն իր տարածքն է եւ ինքը պետք է վերադարձնի այն:

«Սակայն հենց հայկական հզորագույն լոբբին ԱՄՆ-ում ստիպում է այդ երկրին Ղարաբաղը Հայաստանի վերահսկողության ներքո մնալուն աջակցելու դիրքորոշում ունենալ: Ուստի կարծում եմ, որ ամերիկացիներն ավանդաբար կխաբեն Ադրբեջանին, չեն ցանկանա Ղարաբաղի հարցում որեւէ լավ բան անել Ադրբեջանի համար»,-նշել է Մարկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ