News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Կունցեւի շրջանային դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել վրացի գեներալ Ռոման Դումբաձեի սպանության մեջ մեղադրվող Գերմանիայի քաղաքացուն, հաղորդում է Gazeta.ru-ն:

Քննության տվյալներով՝ սպանությունը կատարողը եղել է 52-ամյա Գոչի Կվիրիկաշվիլին: Դատավճռի համաձայն՝ նա պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում: Նրա հանցակիցների մասով գործն առանձնացվել է եւ ուղարկվել դատարան:

Հիշեցնենք, որ Ռոման Դումբաձեին գնդակահարել էին 2012-ի մայիսի 21-ին, Մոսկվայի Ռուբլեւսկի մայրուղու վրա: Գեներալը Վրաստանում դատապարտված էր ցմահ ազատազրկման՝ հայրենիքի դավաճանության համար:

2010-ին ՌԴ նախագահի հրամանագրով Դումբաձեն Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ