News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի հայ համայնքի մի քանի տարվա անօգուտ փորձերից հետո հասնել Հայաստանում այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչության բացմանը կանադահայերի փոքր խումբը նախաձեռնել է միջնորդագիր, որի նպատակն է համոզել Օտտավային Երեւանում դեսպանություն բացել: Այդ մասին գրում է «Nouvelles d՝Arménie» ամսագիրը:

Միջնորդագիրն ուղղված է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդին: Դիմողները համարում են, որ Կանադային դիվանագիտական մշտական ներկայությունը Երեւանում թույլ կտա երկրին անմիջական կապեր հաստատել Հայաստանի կառավարության հետ, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ: Նրանց կարծիքով՝ նման ներկայությունը կնպաստի բիզնես շահերին եւ առաջ կքաշեն երկկողմանի հարաբերություններ տարբեր բնագավառներում:

Նրանց խոսքով՝ Կանադայի դիվանագիտական ներկայությունը Հայաստանում կհանգեցնի կանադացի ներդրողների վստահության ավելացմանն այդ երկրին հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ