News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Որեւէ կազմակերպությանն անդամակցելը միշտ լավ է: Այդ մասին հայտարարել է Ղրղըզստանի նախկին նախագահ, ԵՊՀ-ում մաթեմատիկայի պրոֆեսոր Ասկար Ակաեւը NEWS.am-ի թղթակցին Մոսկվայում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի միջազգային XV գիտական կոնֆերանսի ընթացքում:

«Ես մաթեմատիկայի պրոֆեսոր եմ, քաղաքականությունից հեռացել եմ: Որոշում է Ղրղըզստանի գործող կառավարությունը. Նրանք ավելի լավ գիտեն, թե ինչն է մեզ համար ավելի լավ: Սակայն անդամակցությունը միշտ լավ է: Ավելի լավ է, քան մեկուսացվածությունը: Դա կարող ենք տեսնել Եվրամիության օրինակով»,- հայտարարել է Ակաեւը: Հիշեցնենք, որ նախքան քաղաքական կարիերան, Ակաեւը Ղրղըզական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի  նախագահն էր:

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Ղրղըզստանի փոխվարչապետ Ջոոմարտ Օտիրբաեւը հայտարարել էր, որ հանրապետությունը կարող է անդամակցել ՄՄ-ին մեկ տարվա ընթացքում: Ղրղըզստանի իշխանությունները, ինչպես եւ Հայաստանի, արտահանման հնարվորություններ են ակնկալում Մաքսային միության մեծ շուկայում:

Հայաստանի ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզը» հաստատվել է 2013թ.-ի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Բարձրագույն Եվրասիական  խորհրդի նիստի ընթացքում: Մարտի 29-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «ճանապարհային քարտեզի» գործողությունների 70 տոկոսն արդեն իրականացվել են: Անդամակցության վերաբերյալ համաձայնագիրը ծրագրում են կնքել 2014թ.-ի մայիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ