News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 32 ռուսաստանցիների դեմ պատժամիջոցների ցանկին, հաղորդում է Reuters-ը:

Պատգամավորները ԵՄ խորհրդից պահանջում են արգելել վիզաների տրամադրումը եւ սառեցնել նրանց հաշիվները, որոնք «պատասխանատու են Սերգեյ Մագնիտսկիին խոշտանգելու եւ սպանելու, այդ փաստը իրավականորեն թաքցնելու, ինչպես նաեւ նրա մորն ու այրուն ճնշելու հարցերում»:

Փաստաթղթում նաեւ ասվում է, որ ԵՄ-ն պետք է սառեցնի այդ ցանկում ընդգրկված անձանց ընտանիքների անդամների հաշիվները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ցանկը կազմել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ