News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե մարդը չի ցանկանում, որ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի 5 տոկոսը գանձել, որեւէ մեկը չի կարող ոտնձգել այդ 5 տոկոսի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ իրավական փաստաթուղթը ՍԴ-ի որոշումն է եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը 7-րդ մասով հետաձգվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 1-5-րդ կետերի դրույթների ուժի մեջ մտնելը,  իսկ 6-րդ կետով ասվում է, որ այն հոդվածները, որոնց սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելը այդ բովանդակությունից տարբերվող ցանկացած մեկնաբանություն, կիրառություն չի կարող համապատասխանել Սահմանադրությանը, ըստ որի՝ չի կարող կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում:  «Այսինքն, եթե մարդը չի ցանկանում, որ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի 5 տոկոսը գանձել, որեւէ մեկը չի կարող ոտնձգել այդ 5 տոկոսի նկատմամբ, կամավոր է, կուզես, կտաս, չես ուզի, չես տա:

5 տոկոսը մարդու կամքին հակառակ չեն կարող տանել, դա կարվի այն ժամանակ, քանի դեռ օրենսդիրն ու կառավարությունը փոփոխություն չեն արել, եթե չհասցնեն անել, գուցե դրանք էլ չգործեն, հուսով եմ, որ Կառավարության առաջիկա նիստերին կքննարկեն այդ հարցերը»,- ասաց իրավապաշտպանը:

Իսկ թե ինչ է լինելու մինչ այս քաղաքացիներից կատարված 5 տոկոս պահումները, Արտակ Զեյնալյանն ասաց, որ «ումից որ իրենց կամքին հակառակ պահվել են, պետք է վերադարձնեն, եթե չեն վերադարձնում, անձը դիմում է, պահանջում իր գումարը, իսկ եթե չեն տալիս, հետո պետք է տան նաեւ ԿԲ-ի սահմանած տոկոսները»: «Պետք է վերադարձվեն այդ գումարները, որովհետեւ իրենց կամքին հակառակ է դա արվել: Եթե դա չարվի, մենք անձամբ կօգնենք, որպեսզի իրենք ստանան այդ գումարները»,- ասաց իրավապաշտպանը:

Անդրադառնալով օրենքի մինչեւ սեպտեմբերի 30-ը գործելուն՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ հակասահմանադրական օրենքի առկայությունը ավելի լավ վիճակ է, քան երբ չկան ընդհանրապես իրավակարգավորումներ, իրավական բացեր են, երբ խոսքը վերաբերում է կենսաթոշակային ապահովմանը: «Սա շատ լուրջ իրավունք է, եւ այս ոլորտում իրավական բացը շատ ավելի վատ վիճակ է, դրա համար նոն-կոնտրոլի լիազորությամբ օժտված դատարանները, որոնց թվում է ՍԴ-ն, այդպիսի լիաղզորություն ունեն, հետաձգելու օրենքի ուժի մեջ մտնելը եւ այդ լիազորությունը իրականացրել է ՍԴ-ն: Բայց չի կարող լինել այնպես, որ մարդու սահմանադրական իրավունքները պետությունը խախտի, մինչեւ դա մտնի ուժի մեջ, որովհետեւ դրա հետեւանքները շատ ավելի ծանր են, դա ենթադրում է տոկոսների վճարում, բարոյական վնասի հատուցում, դրա համար չի կարելի այս իրավունքները խախտել: Օրենքը գործելու է այնքանով, որքանով չի հակասելու մարդու սահմանադրական իրավունքներին: Այսպիսով, մարդու կամքից անկախ 5 տոկոս չի կարող պահվել, եթե մարդը չի ցանկացել միանալ այդ համակարգին, չես կարող պարտադրել, որ միանա»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել օրենքի պարտադիր բաղադրիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ