News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել ուկրաինական ապրանքների համար մաքսատուրքերի նվազեցնելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշմանը:

Համապատասխան զեկույցի օգտին, որը նախապատրաստել է ԵԺԿ-ն ներկայացնող պատգամավոր Պավել Զալեւսկին, քվեարկել է պատվիրակների մեծամասնությունը:

Այս հարցը օրակարգում է ներառվել գործող Եվրախորհրդարանի նախավերջին լիագումար նիստում, որը կայացել է այսօր՝ ապրիլի 3-ին՝ Բրյուսելում:

Եվրախորհրդարանը հավանություն չի տվել սոցիալիստների եւ ձախերի առաջարկած փոփոխություններին, որոնք որոշակի պայմաններ էին նախատեսում ԵՄ-ի այնպիսի գործողությունների համար, որոնք, մասնավորապես, կապված են մարդու իրավունքների եւ աշխատավորների իրավունքների հետ:

Եթե այդ փոփոխությունները հաստատվեին, Եվրահանձնաժողովի որոշման կատարումը կհետաձգվեր անորոշ ժամանակով, եւ առնվազն, ներկա եվրախորհրդարանը արդեն չէր հասցնի վերադառնալ այդ հարցի քննարկմանը, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Այսպիսով, մաքսատուրքերի նվազեցման մասին որոշումը պետք է հաստատվի ԵՄ խորհրդի կողմից:

Սպասվում է, որ դա տեղի կունենա արդեն ապրիլին, որպեսզի այն ուժի մեջ մտնի մայիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ