News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը երկրի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին ձերբակալելու եւ դատարան բերման ենթարկելու հրահանգ  է տվել, հայտնել է ՈՒԱԾ-ի ներկայիս ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն: 

Ըստ նրա՝ փետրվարի 18-20-ին Կիեւի կենտրոնում ցուցարարների վրա կրակելը կատարվել է Յանուկովիչի անմիջական ղեկավարությամբ:

Նշենք, որ ըստ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի, դիպուկահարների գործի քննությունը մի քանի մասերի է բաժանվել, եւ քննությունն այժմ պարզել է կասկածյալների ինքնությունը եւ ցուցարարների զենքը, հայտնում է ՈՒՆՆ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկիի՝ խաղաղ ցուցարարների սպանության հրամանը «Բերկուտին» տվել էին նախագահի աշխատակազմից:

Միեւնույն ժամանակ, ապրիլի 2-ին Յանուկովիչը հայտարարել էր, որ կրակելու ոչ մի հրաման չի տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ