News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններում  Այնթափի քաղաքապետի թեկնածու առաջադրված Աբդուլլահ Դեմիրբաշը պարտվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուին։

Մինչ այս Աբդուլլահ Դեմիրբաշը հանդիսանում էր Դիարբեքիրի Սուրի քաղաքապետը եւ հայտնի էր դարձել մի շարք ուշագրավ նախաձեռնություններով։

Սուրի արդեն նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

Աբդուլլահ Դեմիրբաշի նախաձեռնությամբ 2013-ի սեպտեմբերին Դիարբեքիրում տեղադրվել է Թուրքիայում կոտորված հայերի, քրդերի, ասորիների, հրեաների եւ եզդիների հիշատակին նվիրված հուշարձան։ 

Դեմիրբաշը Թուրքիայում առաջին քաղաքապետն է, ով քաղաքապետարանի վրա հայերենով ցուցանակ է փակցրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ