News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Մարդին քաղաքի ասորական Դեյր-ուլ Զաֆարան վանքում 76 տարեկան հասակում մահկանացուն է կնքել Բահե անունով ծերունին, ով դարձել էր Մարդինի խորհրդանիշերից։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ 6 տարեկանում Մարդինի Դեյր-ուլ Զաֆարանում թողնված եւ ամբողջ կյանքը մորը սպասող 76-ամյա Ջերջիս Քափթանը, ով հայտնի է Բահե անունով, առողջական վիճակի վատթարացման հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է սրտի անբավարարությունից։

Նշվում է, որ Բահեն դարձել էր Մարդինի խորհրդանիշերից մեկը եւ քաղաք այցելող զբոսաշրջիկներն անպայման այցելում էին ասորական վանք եւ հանդիպում նրա հետ։

Բահեին մայրը 6 տարեկանում թողել է վանքի բակում եւ ասել, որ նա վանքում սպասի իրեն եւ Բահեի քրոջ հետ գնացել Սիրիա։ Բահեն 70 տարի սպասել է մորը, ով այդպես էլ չի վերադարձել վանքում թողած որդու հետեւից։

Տպել
Ամենաշատ