News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ստեղծած Մաքսային միությունը խաթարում է առանձին երկրների ինքնիշխանությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Այն խաթարում է ինքնիշխանությունը եւ կառուցվում է տնտեսական ու առեւտրական հարաբերությունների վրա, որոնք հենվում են սուբսիդիաների վրա, որոնք էլ վերահսկվում են «Գազպրոմի» եւ Կրեմլի կողմից: Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները, անօրինական հանրաքվեն եւ անեքսիան, ինչի համար խորապես զղջում եմ, դրա եւս մեկ ապացույցն են»,- ասել է հանձնակատարը, հաղորդում է «ԼիգաՆովոստին»:

Նա ընդգծել է, որ Եվրոպական միության կողմից Ուկրաինային առաջարկվող ասոցացման համաձայնագիրն, ընդհակառակը, պետք է ամրապնդի երկրի ինքնիշխանությունը եւ նպաստի անհրաժեշտ տնտեսական ու քաղաքական ռեֆորմներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ