News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաշխարհային դասական գրականության 87-ամյա ներկայացուցիչ Գաբրիել Գարսիա Մարկեսը Մեխիկոյում հոսպիտալացվել է, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Մեքսիկայի առողջապահական պետական ծառայություններին:

Հոսպիտալացման պատճառները չեն հաղորդվում:

Մարկեսն իսպանալեզու ամենահայտնի գրողն է Միգել Սերվանտեսի ժամանակներից ի վեր: Մարկեսը կոլումբիացի արձակ գրող է, լրագրող, հրատարակիչ ու քաղաքական գործիչ: 1972թ.-ին արժանացել է գրականության Նեյշտադյան մրցանակի, 1982թ.-ին՝ գրականության Նոբելյան մրցանակի, ավելի քան 30 տարի ապրում է Մեխիկոյում: Գրողին համաշխարհային հռչակ բերել է «Հարյուր տարվա մենություն» վեպը(1967թ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ