News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինա կարող է վերադառնալ Դոնբասի ապակայունացման ծրագիր մշակելու դեպքում, բայց «ղրիմյան սցենարը» դժվար թե այստեղ աշխատի:  Նման կարծիք է հայտնել «Նոր Ուկրաինա» ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անդրեյ Երմոլաեւը Դոնեցկում կայացած «Քաղաքական երկխոսություն. Համաձայնության հասնելու ուղի» թեմայով կլոր սեղանի ընթացքում, հայտնում է Ukrinform-ը:

«Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինա կարող է վերադառնալ, եթե այստեղ որեւէ ճգնաժամ ծագի: Այլ հարց կլինի, եթե մենք կայունացնենք երկիրը, կարգուկանոն հաստատենք: Այդ ժամանակ նրա  համար ճանապարհը կփակվի», - նշել է Երմոլաեւը:

Ըստ նրա՝ Կրեմլը Յանուկովիչին պահում է որպես «պահեստային տարբերակ»՝ ամբողջությամբ վերահսկելով ու ռուսական հեռուստատեսությամբ մտքեր հնչեցնելու հնարավորություն տալով: Դրանք տեղավորվում են Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի կիրառած քաղաքական տեխնոլոգիաների շրջանակում, սակայն հաշվի չեն առնվում Ղրիմի եւ Դոնբասի տարբերությունները:

 «Իրենց քաղաքական բնութագրով  Ղրիմը եւ Դոնբասը տարբեր են,- ասել է Երմոլաեւը:  - Արդյունաբերական տարածաշրջանում այլ տրամադրություններ են, բիզնեսային, հումանիտար, տնտեսական այլ վերնախավեր:  Դոնբասը շարունակում է մնալ երկրի արդյունաբերական կենտրոն: Այլ հարց է, որ Դոնբասը լիազորությունների, գործողությունների ազատության բավարար հնարավորություն չունի»,- հստակեցրել է Երմոլաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ