News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գերմանիայում շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում ԼՂՀ Ազգային ժողովի  նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը  ապրիլի 3-ին Բունդեսթագում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Բունդեսթագի պատգամավորներ,  քրիստոնեա-դեմոկրատական միության անդամներ Էլիզաբեթ Մոչմանի, Քարստեն Քյորբերի եւ Ալբերտ Վայլերի հետ:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումների ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը գերմանացի գործընկերներին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, ներկա  իրավիճակը եւ հնարավոր զարգացումները, ինչպես նաեւ անդրադարձել է ԼՂՀ հռչակումից հետո իրականացված պետականաշինության եւ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին:

Գերմանացի պատգամավորներին հետաքրքրում էին նաեւ Արցախի տնտեսական եւ սոցիալական իրավիճակը, որի մասին ԱԺ նախագահը համապատասխան պարզաբանումներ է տվել: Բունդեսթագի պատգամավորները միակարծիք էին ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: 

Նույն օրը ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը հարցազրույց է տվել գերմանական  «Վոստոկ» հանդեսին: Նախատեսվում են խորհրդարանի նախագահի հարցազրույցները նաեւ  գերմանական այլ լրատվամիջոցների հետ: ԼՂՀ պատվիրակության այցը Գերմանիա ավարտվում է ապրիլի 4-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ