News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանությամբ զբաղվող ֆրանսիացի երկու փաստաբանները չեն մասնակցում այսօր՝ ապրիլի 4-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ողբերգական ավտովթարի գործով  դատական երրորդ նիստին։ Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը նիստի սկզբում ասել է, որ նրանք Ֆրանսիայում են եւ թեեւ չեն ներկայացել դատական նիստին, բայց այնտեղ շարունակում են աշխատել գործի վրա։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատավորին խնդրել էր նիստը նշանակել ապրիլի 30-ին, որպեսզի ֆրանսիացի պաշտպանները նույնպես կարողանան ներկա գտնվել, սակայն դատավորը նիստը նշանակել էր ապրիլի 4-ին

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դահլիճում ներկա են տուժողները, այդ թվում՝ Տաթեւիկ Հակոբյանը, որը նախորդ նիստին ներկա չէր, քանի որ բուժման նպատակով գտնվում էր հանրապետությունից դուրս։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով։

 


Video streaming by Ustream

 


Video streaming by Ustream

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ