News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նույնիսկ լավագույն սցենարի դեպքում Հայաստանը մինչեւ հունվարի 1-ը չի մտնի Մաքսային միության մեջ, քանի որ շատ հարցեր կան լուծելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման հետ ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

«Մինչեւ հունվար 100 տոկոս, լավագույն սցենարի պարագայում մենք եթե հունվարի մեկից կարողացանք մտնել Մաքսային միության ընդհանուր դաշտի մեջ, շատ լավ կլինի»,- ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, թե ՄՄ-ին անդամագրվելուց հետո միայն Ռուսաստանից պետք է ապրանք ներկրել:

«Միանշանակ ասում եմ, որ չկա էդպիսի բան: Ռուսների թույլ տալով չէ, մեզ ուզելով է: Կարող եմ հիմա պաշտոնապես հայտարարել ու բոլոր տեղերում էլ կրկնել: Մեր պետությունն ինքնիշխան պետություն է, եւ մենք կարող ենք գազ եւ նավթ ներկրել Իրանից: Այստեղ խնդիրը միայն գինն է:

Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ