News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման  արդի ժամանակաշրջանում չկա այնպիսի մի գաղտնաբառ, որը հնարավոր չլինի գաղտնազերծել: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական լրտվամիջոցների՝ գաղտնավորված հեռախոսների անցնելու մասին հաղորդագրությունը:

Նրա խոսքով՝ այդ հեռախոսներով փոխանցված տեղեկությունը գաղտնազերծել ավելի բարդ է, սակայն անհնարինների շարքից չէ: «Փաստացի, Հայաստանին հաջողվում է մի քանի հազար ծախսելով ստիպել Ադրբեջանին տասնյակ միլիոններ ծախսել»,- նշել է Արկադի Գրիգորյանը՝ հավելելով, որ ադրբեջանական բանակի հաջորդ քայլն անցումն է արբանյակային հեռախոսների:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի զինված ուժերն անցել են գաղտնավորված հեռախոսների օգտագործման: CASSIDIAN տեսակի նոր հեռախոսների կիրառման մասին որոշումը Պաշտպանության նախարարությունը վերջերս է ընդունվել: Գաղտանավորված զրույցներ հնարավոր կլինի վարել, եթե երկու կողմն էլ օգտվեն այդ հեռախոսից: Հաղորդում են, որ նոր հեռախոսներում առկա է TETRA կապի հնարավորությունը:

Ավելի վաղ տեղեկություն էին տարածել այն մասին, որ փետրվարին կայացած ժողովի ընթացքում Պաշտպանության նախարարության ղեկավարության զրույցները հայկական կողմը գաղտնալսել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ