News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The New York Times»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակներն են Հարվարդի իրավունքի դպրոցի ավագ գիտաշխատող Մայքլ Թեյթելբաումն ու Իելի համալսարանում պատմության պրոֆեսոր Ջեյ Ուինթերը:

Բոլոր մարդկանց գրեթե կեսն այսօր ապրում է այն երկրներում, որտեղ կանայք միջինը 2.1-ից պակաս երեխա են ունենում՝ որպես կանոն, երկու ծնողներին համար պահանջվող փոխարինման համար: Սա ճիշտ է Մելբուրնում եւ Մոսկվայում, Սան-Պաուլոյում եւ Սեուլում, Թեհրանում եւ Տոկիոյում: Այն չի սահմանափակվում միայն Արեւմուտքի կամ հարուստ երկրներով, կամ գրեթե հարուստ երկրներով.  սա առկա է նաեւ Հայաստանում, Բութանում, Սալվադորում, Լեհաստանում եւ Կատարում:

Ծնելիության շատ բարձր ցուցանիշները չեն վերացել, բայց հիմա դրանք հիմնականում կենտրոնացված են մեկ մարզում՝ Սաֆարիից հարավ: Անցյալ տարի հինգ երկրներում ծնելիության ընդհանուր ցուցանիշը վեց կամ ավելի բարձր էր կազմում՝ Նիգեր, Մալի, Սոմալի, Ուգանդա եւ Բուրկինա-Ֆասո: Եւս 18 երկրներում մակարդակը ծնելիության ցուցանիշը կազմում էր հինգ կամ ավելի բարձր(բացառություն են կազմել Աֆղանստանը եւ Արեւելյան Թիմորը ): Երկրների մեծ մասը , որտեղ ցուցանիշը երեք կամ չորս է, նույնպես Սահարայից հարավ են գտնվում: Բացառություն են կազմում Իրաքը, Հորդանանը, Ֆիլիպինները եւ Գվատեմալան: Ծնելիության մակարդակը մի փոքր ավելի ցածր է Պակիստանում, Եգիպտոսում, Հաիթիում, Հոնդուրասում եւ Բոլիվիայում:

Իրականում բնակչության թվի դանդաղ աճը մեծ հնարավորություն է ստեղծում մարդկային բարգավաճման համար: Կլիմայի անխուսափելի փոփոխության եւ միջուկային զենքի կիրառման վտանգի այս դարաշրջանում սա այն դեպքը չէ, երբ բնակչության թիվը հավասարվում է հզորության, ինչին որ պատմության ողջ ընթացքում հավատում էին շատ առաջնորդներ: Ծնելիության մակարդակի նվազումն այդքան էլ կախված չէ բարեկեցությունից , այն կրում է  գրեթե ունիվերսալ բնույթ:

Ծնելիության մակարդակի անկման հետ կապված տագնապը պայմանավորված է  բնակչության թվի փոփոխության անհասկանալի բնույթով: Նույնիսկ այն դեպքում, երբ ծնելիության մակարդակը 2,1-ից պակաս է, ծնելիության վաղ միտումները դեռ երկար կպահպանվեն: Այն դեպքերում, երբ երկրի բնակչության թիվը փաստացի նվազում է, անկումը կարճատեւ է , իսկ ընդհանուր թիվն էական նշանակություն չունի:

Իհարկե, կան բացառություններ: Խորհրդային Միության անկումից հետո Ռուսաստանում նկատվց ծնելիության մակարդակի արագ անկում եւ տարեց տղամարդկանց մահացության աճ, ինչը պայմանավորված էր ալկոհոլի չարաշահմամբ: Սա հանգեցրեց բնակչության թվի էական կրճատման: Ռուսաստանում ծնելիության ցուցանիշը վերականգնվեց մինչեւ ավելի քան 1,6-ի մակարդակի, իսկ աշխատունակ տղամարդկան մահացության ցուցանիշը նվազեց:

Արագ կրճատվող ծնելիությունը, հատկապես երբ ցուցանիշներն արագ նվազում են, խնդիրներ են ստեղծում: Այդուհանդերձ, դա կարող է նաեւ զգալի օգուտ բերել, որին շատ քիչ ուշադրություն է դարձվում: Նախ, ծնելիության նվազումը գրեթե ամենուր կապված է կանանց հնարավորությունների աճի հետ: Երկրորդ, ծնելիության ցածր կամ միջին ցուցանիշներ ունեցող հասարակություններում աշխատուժը հաճախ ավելի բարձր մակարդակի արտադրողականություն է ունենում, քան բարձր ծնելիություն ունեցող հասարակություններում:

Վերջապես, ծնելիության առավել ցածր ցուցանիշները կարող են աստիճանաբար նվազեցնել խթանները, որոնք ստիպում են շատ երկրների կառավարությունների խրախուսել իրենց երիտասարդ քաղաքացիների էմիգրացիան, որպեսզի նրանք աշխատանք գտնեն ու արտարժութային խնայողություններ ուղարկեն տուն, ինչպես նաեւ, որպեսզի նրանց հեռու պահեն հայրենիքում պոտենցիալ ակտիվ քաղաքական գործունեությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ