News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես չեմ համարում, թե մեկ երեկոյի ընթացքում նոր պայմաններ են ձեւավորվել եւ արդեն իսկ բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Այս մասին Zham.am-ին տված հարցազրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Պարոն Ծառուկյան, դուք պահանջում էիք վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւ ոչ իշխանական ուժերի քառյակը, հասարակության լայն աջակցությամբ, պատրաստվում էր կառավարության հրաժարականի հարցը բարձրացնել ապրիլի 28-ին: Երեկ երեկոյան վարչապետը հրաժարական տվեց: Դուք բավարարվա՞ծ եք, դուք սա համարում եք հաղթանակ:

Ես երբեք խնդիր չեմ դրել հաղթել կոնկրետ մարդու, առավել եւս`ձեր նշած, եւ երբեք որեւէ հարց չեմ անձնավորել: Ես այլ խնդիր եմ դրել, եւ այսօր էլ այդ խնդիրն է օրակարգում` երկիրը զարգացման ճիշտ հունի վրա դնել: Երկրում առողջ մթնոլորտ ձեւավորել, բիզնես միջավայրը օր առաջ բարելավել, մարդկանց բարեկեցությանն ուղղված կտրուկ եւ հստակ մշակված քայլեր անել, գյուղացուն, ուսանողին, ուսուցչին, գիտնականին, եւ սոցիալական այլ խմբերին մենակ չթողնել դժվարությունների ու խնդիրների առաջ: Ես խնդիր եմ դրել` հասարակության մեջ արդարության մթնոլորտ հաստատելու, ծանոթ-բարեկամի կործանարար համակարգը ջարդելու, ես խնդիր եմ դրել եւ դնում` քաղաքական գործընկերներին եւ ընդդիմախոսներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լսելու` ոչ թե անիմաստ թշնամանք սերմանելու:

Նոր ստեղծված պայմաններում ո՞րն է ԲՀԿ-ի դերակատարումը:

Ես չեմ համարում, թե մեկ երեկոյի ընթացքում նոր պայմաններ են ձեւավորվել եւ արդեն իսկ բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Ի՞նչ է, իմ թվարկված խնդիրները լուծվե՞լ են. իհարկե` ոչ: Ստեղծվել է հնարավորություն` ճիշտ ուղղությամբ գնալու, առանց ցնցումների մի շարք կարեւորագույն հարցեր եւ մոտեցումներ վերանայելու, ընդունելու սեփական բացթողումները: Բայց այս ամենը սահմանադրորեն վերապահված է մեծամասնությանը: Եվ ես ձեռնպահ կմնամ ավելին մանրամասնելուց:

Այս պայմաններում ես կարեւորում եմ ԲՀԿ-ի հստակ դիրքրոշումները եւ ոչ իշխանական քառյակի աշխատանքների շարունակականությունը: Կյանքը ցույց տվեց, որ անկախ բոլոր չարախոսների եւ կեղծ քաղաքագետների կանխագուշակումներից` քառյակի ֆորմատը կենսունակ է, եւ այստեղ կարելի է քննարկել ցանկացած հարց, կայացնել հավասարակշռված եւ հաշվարկված որոշումներ, եւ ամենակարեւորը` հասկանալի եւ բաց լինել ժողովրդի համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ