News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «Բնության մարտիկներ» կազմակերպության նախագահ Զաֆեր Մուրադ Չեթինթաշը դատական հայց է ներկայացրել ՏԻՄ ընտրություններում էլեկտրաէներգիայի անջատումների մեջ կատվին մեղադրած  Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի դեմ։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ «Բնության մարտիկներ» կազմակերպության նախագահ Զաֆեր Մուրադ Չեթինթաշը կազմակերպության անդամների եւ փաստաբանի հետ միասին դատական հայց են ներկայացրել Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի դեմ։

Զաֆեր Մուրադ Չեթինթաշը հայտարարել է, թե իրենք դատի են տալիս Էներգետիկայի նախարարին, քանի որ վերջին հայտարարել էր, թե ընտրություններից հետո հաշվարկի ժամանակ լույսերի անջատումները մեղավորը եղել է կատու, որը մտել է տրանսֆորմատորի մեջ։ «Նախարարն իր հայտարարությունով ամբողջ մեղքը բարդում է կատվի վրա՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից։ Նախարարը պետք է պատժվի»,-ասել է  Զաֆեր Մուրադ Չեթինթաշը։

Նշենք, որ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, թե էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը եղել է տրանսֆորմատորի մեջ մտած կատուն։ Նա կոչ էր արել այդ դեպքը չկապել ընտրությունների հետ։

Տպել
Ամենաշատ