News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մի կողմից Թուրքիան խոսում է իր հանդուրժողականության մասին, ուսում է անաչառ միջնորդ լինել տարբեր հակամարտություններում, մյուս կողմից հանդես է գալիս հայտարարություններով, որտեղ ակնհայտորեն պաշտպանում է հակամարտող կողմերից մեկին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքվում արած հայտարարությունը, թե իր երկիրը ԼՂ հարցում պաշտպանում է Ադրբեջանի շահերը:

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում կան տարրեր, որոնք կրկնվում են տասնամյակներ շարունակ: «Անտրամաբանական եւ պարբերաբար կրկնվող այդ հայտարարություններից, առաջին հերթին, հոգնել են հենց թուրք պաշտոնյաները: Կարծում եմ, որ Էրդողանի վերջին հայտարարությունը,նախորդների նման, շատ արագ կմոռացվի, եւ հենց իր կողմից»,-ասել է Մելքոնյանը՝ հավելելով, որ կարիք չկա ուշադրություն դարձնել այդ հայատարարությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ ապրիլի 4-ին, Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Մենք, իհարկե, Ղարաբաղի հարցում միշտ եղել եւ կլինենք Ադրբեջանի կողքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ