News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Պակիստանում լսվում է սպանության փորձի մի գործ, որի մեղադրյալներից մեկը ինն ամսական տղա է։ Հաղորդվում է, որ Մուհամադ Մուսա անունով տղան եւ նրա հարազատները կալանավորվել են դեռեւս փետրվարի սկզբին՝ գազային ընկերության աշխատակիցների վրա քարեր նետելու համար։

Գազի աշխատակիցներին ուղեկցում էր ոստիկանության տեսուչը, որն էլ գրել էր, թե դա սպանության փորձ էր՝ մանրամասն նկարագրելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ավելի ուշ նրանց, այդ թվում՝ նորածնին, մեղադրանք էին ներկայացրել, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով AFP-ն։

Ընտանիքի փաստաբանը պահանջել է անհապաղ ազատել երեխային եւ նրա վրայից հանել բոլոր մեղադրանքները։

Դատավորը հրահանգել է ոստիկանին հեռացնել պաշտոնից, նորածնին էլ ազատել է... գրավի դիմաց։ Մուհամադ Մուսան պատք է դատարան ներկայանա գործի հաջորդ լսումների ժամանակ։

2013թ. Պակիստանում քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը  7-ից բարձրացվել էր 12-ի՝ բացառութամբ ահաբեկչական դեպքերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ