News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Մոտ երեք հազար զինվոր առաջիկայում Ռիո դե Ժանեյրոյում կազմակերպված հանցավորության դեմ պայքար կսկսեն՝ ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության նախաշեմին։

Ֆավելա Մարեն, որտեղ  մոտ 120 հազար մարդ է ապրում, համարվում է Ռիո դե Ժանեյրոյի ամենավտանգավոր թաղամասերից։ Այն հարում է միջազգային օդանավակայան տանող տարածքին, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը։

Տանկերով եւ զրահատեխնիկայով զինվորները կփոխարինեն երեք հարյուր ոստիկաններին, որոնք վտանգավոր տարածքում հերթապահում են նախորդ շաբաթվանից։

Աղքատ թաղամասերի բնակիչների մեծ մասը համագործակցում են իշխանությունների հետ, քանի որ հույս ունեն թաղամասերը մաքրել թմրամաֆիայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ